Բաժիններ՝

Մոսկվան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման․ օդանավակայաններում թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքեր են գրոհել, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը, և բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են։ Այս պահին ՀՕՊ ուժերը ոչնչացրել են Մոսկվայի վրա թռչող յոթ անօդաչու թռչող սարք»,- հայտարարել է նա։

ԱԹՍ-ների գրոհից հետո Մոսկվայում օդանավը ստիպված է եղել թռչել ցածր բարձրության վրա, իսկ «Աէրոֆլոտ»-ը փոխել է իր թռիչքների ժամանակացույցը՝ Շերեմետևո օդանավակայանում սահմանափակումների պատճառով։ Որոշ չվերթներ վերանշանակվել են, իսկ մյուսները՝ չեղարկվել։

«Չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկվում է հարկադիր վերադարձ կամ վերաամրագրում հետագա չվերթների համար, որոնք կիրականացվեն չեղարկված մեկնման օրվանից հետո 10 օրվա ընթացքում»,-հայտարարել է ավիաընկերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս