Բաժիններ՝

Հայազգի վիրաբույժը պատմել է, թե ինչպես է կյանքը փոխվում քթի պլաստիկ վիրահատությունից հետո

Ռինոպլաստիկան նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը: Այս մասին Газета.Ru-ին ասել է Art Plastic կլինիկայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Տիգրան Ալեքսանյանը։

«Հաջողված ռինոպլաստիկան օգնում է մարդուն ազատվել իր բարդույթներից։ Երբ դադարում եք մտածել ձեր քթի մասին, երբ այն ներդաշնակ է դառնում ձեր արտաքինի հետ, տեղի է ունենում իսկական հրաշք։ Ինքնավստահությունն ու ինքնագնահատականը բարձրանում են»,- նշել է պրոֆեսորը։

Բժիշկը շեշտել է, որ ռինոպլաստիկան, ինչպես ցանկացած լուրջ որոշում, պահանջում է գիտակցված մոտեցում։

«Կարևոր է հասկանալ, որ վիրահատության որոշումը կախարդական փայտիկ չէ։ Անհրաժեշտ է ընթացակարգին մոտենալ իրատեսական սպասումներով։ Սա վիրաբուժական միջամտություն է, որը պահանջում է մասնագիտական ​​խորհրդատվություն և ուշադիր պլանավորում»,- զգուշացրել է Ալեքսանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս