
Լուկաշենկոն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, ասվում է Լուկաշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Բելառուսի և Հայաստանի ժողովուրդներին միավորում են բազմամյա բարեկամությունը, ավանդական քրիստոնեական արժեքները և ընդհանուր պատմությունը։ Միասին մենք անցել ենք դաժան փորձությունների միջով, ուրախացել նշանակալի ձեռքբերումներով, փոխադարձ աջակցություն ցուցաբերել դժվար ժամանակներում»,- ասվում է շնորհավորանքում։
Նա համոզմունք է հայտնել, որ «այսօր, ինչպես երբեք, շատ կարևոր է պահպանել և ամրապնդել համագործակցության և գործընկերության ոգին»։
Բելառուսի ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում և նոր հաջողություններ Հայաստանի բարօրության համար ստեղծարար աշխատանքում, նշվում է հաղորդագրության մեջ։