
Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր օրինակով պիտի ցուց տա` օրենքից վեր ոչինչ չկա. ԲԴԽ նախագահի ակնարկը

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Անկախությունը մեր ամենօրյա ջանքն ու պատասխանատվությունն է, մեր հոգատարությունը, հայրենասիրությունն ու նվիրումը։
Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է։
Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր անկախությունը։
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն․․․