Բաժիններ՝

Ջեսիկա Չեսթեյնը և Օկտավիա Սփենսերը կնկարահանվեն ամանորյա կատակերգությունում

Օսկարակիր դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը և Օկտավիա Սփենսերը «Deck the Y’Alls» ամանորյա ֆիլմում կկատարեն գլխավոր դերերը: Դերասանական կազմի մասին հաղորդում է Deadline-ը:

Ֆիլմը պատմում է նյույորքցի հացթուխ Ռեյչելի (Չեսթեյն) մասին, որը սիրահարվում է Բոյին և մեկնում է Չարլսթոն, Հարավային Կարոլինա՝ Սուրբ Ծնունդը նրա ընտանիքի հետ անցկացնելու համար։ Ժամանելուն պես Ռեյչելին դիմավորում է ընտանիքի մայրը՝ Գլեդիսը (Սփենսեր)։ Նրանք պետք է փորձեն ընդհանուր լեզու գտնել և չփչացնեն տոնակատարությունները։

Ֆիլմի սցենարը գրել են Թրեյսի Օլիվերը և Ստեֆանի Ուիլյամսը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դերասանական կազմում է նաև կատակերգու Վանդա Սայքսը։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս