Անհամբեր սպասում եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը Էրդողանի հետ հանդիպմանը․ Թրամփ

Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրա մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Մենք Թուրքիայի նախագահի հետ աշխատում ենք բազմաթիվ առևտրային և պաշտպանական համաձայնագրերի, դրանց թվում՝ Boeing ինքնաթիռների լայնածավալ գնման, F-16-ի խոշոր գործարքի և F-35-ի վերաբերյալ շարունակական բանակցությունների ուղղությամբ, և դրական ավարտ ենք ակնկալում։

Նախագահ Էրդողանի հետ մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը սեպտեմբերի 25-ին»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930