Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Լեհաստանում և Ռումինիայում սկսել է «Արևելյան պահապան» գործողությունը

ՆԱՏՕ-ն հայտարարել է «Արևելյան պահապան» («Eastern Sentinel») գործողության մեկնարկի մասին, որը կանցկացվի Լեհաստանում և Ռումինիայում։  Գործողության նպատակն է ամրապնդել դաշինքի արևելյան թևը և բարձրացնել պաշտպանունակության մակարդակը։

Գործողությունը մեկնարկել է Լեհաստանի պահանջով՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա։ Նման պահանջի պատճառ էր դարձել Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը, որի համար պատասխանատվությունը դրվել է Ռուսաստանի վրա։

Միջոցառմանը կմիանան Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ուժերն ու միջոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930