Բաժիններ՝

Ֆիլհարմոնիկում համերգ է` առանց լույսի

Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ ընդհատվել է աշխարհահռչակ երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանի և դիրիժոր Պիետարի Ինկինեի համերգը` շենքի հոսանքազրկման պատճառով, բայց երաժիշտները շարունակել են նվագել անգամ առանց լույսի։

Այսօր Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգն էր` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում։

Ինչ խոսք, այն այսկերպ նշանավորվեց։ Քաղաքացիները համացանցում տեղադրում են լուսանկարներ, տեսանյութեր և դիմում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս