
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաշատ զրահամեքենա ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որն ունի 396.603 զրահապատ մեքենա այդ թվում 4640 մարտական տանկ։ 2-րդ տեղում Հնդկաստանն է, որն ունի 152.795 զրահամեքենա, այդ թվում 4201 տանկ։ Դրանք հիմնականում՝ ռուսական արտադրության են։ Բացի ռուսական արտադրության տանկերից Հնդկաստանը նաև ունի տեղական արտադրության տանկեր, ինչպիսիք են «Arjun»-ը և «BMP-2» հետևակի մարտական մեքենաները։
3-րդ տեղում Չինաստանն է՝ 150.817 զրահամեքենայով, այդ թվում՝ 6800 տանկ։ 4-րդ տեղում Ռուսաստանն է, որն ունի 137.277 զրահամեքենա, իսկ 5-րդ տեղում 111.147 զրահամեքենայով Ֆրանսիան է։
6-րդ տեղում Գերմանիան է, որն ունի 99.000 զրահամեքենա, իսկ 7-րդ տեղում՝ Իտալիան (73.680 զրահամեքենա)։
8-րդ տեղում Իրանն է, որի զրահամեքենաների թիվը հասնում է 67.538-ի, այդ թվում 1713 տանկ։ Իսկ 9-րդ տեղում Թուրքիան է՝ 63.411 զրահամեքենայով, այդ թվում՝ 2238 տանկ։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահամեքենայով։