«Ես ամենադժբախտ մարդն եմ այսօր. իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և Արցախը, և Հայաստանը». Լևոն Տեր-Պետոսյանը 2018թ. ապրիլի 23-ին

2018 թվականի ապրիլի 23-ն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և մեր ամբողջ ազգը ցնծում էր: Մենք էլ մի բաժակ բարձրացրինք ժողովրդի հաղթանակի համար ու ողջունեցինք, քանի որ այդքան տարի, ի վերջո, պայքարել էինք Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, անկախ նրանից, որ այն ժամանակ Փաշինյանի հետ հարաբերությունները խզված էին:
Հետո գնացինք Տեր-Պետրոսյանի մոտ, տեսանք, որ շատ մռայլ նստած էր:

Ասացինք. «Ամբողջ ազգը ցնծում է, դուք ինչո՞ւ եք այսքան մռայլ տրամադրությամբ»:

Հենց այդ օրը նա արեց մի արտահայտություն, որը մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս:

Ասաց. «Լսեք, ժողովուրդը կարող է և ցնծա, բայց ես ամենադժբախտ մարդն եմ այսօր: Դուք չեք հասկանում` իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և Արցախը, և Հայաստանը»:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ նույնիսկ ի՛նձ համար դա չափազանցություն թվաց, բայց հիմա տեսնում ենք ինքներս…

Լևոն Զուրաբյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930