Բաժիններ՝

«Հայփոստ» ընկերությունը միացել է «Խաղաղության աղավնի» նամականիշի թողարկման միջազգային նախագծին

«Հայփոստ» ընկերությունը միացել է «ՓոստԵվրոպա» ասոցիացիայի կողմից նախաձեռնված «Խաղաղության աղավնի» նամականիշի թողարկման միջազգային նախագծին` ներկայացնելով 2500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը, որի վրա պատկերված է ասեղնագործված աղավնի՝ որպես խաղաղության խորհրդանիշ։

«Հայփոստ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ասեղնագործված աղավնին պատմում է հույսի, խաղաղության և միասնության մասին՝ հիշեցնելով, որ միասին կարող ենք կառուցել ավելի լավ աշխարհ:

Հատելով սահմանները՝ նամականիշը տարածելու է սիրո, հանդուրժողականության, մարդասիրության և փոխըմբռնման հզոր ուղերձ:

Նախագիծն իրականացվում է խաղաղության արժեքը խթանելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այն համախմբել է ասոցիացիայի անդամ մի շարք երկրների, Համաշխարհային փոստային միությանը (ՀՓՄ), Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և ավստրիական Hämmerle & Vogel տեքստիլ ընկերությանը։

Նամականիշը կարող եք ձեռք բերել Հանրապետության հրապարակի 0010 փոստային բաժանմունքի տարածքում գտնվող «Ֆիլատելիստական անկյուն» խանութ-սրահից, ինչպես նաև առցանց՝  www.Stamps.am հարթակից։

Թողարկման օրը` 19 սեպտեմբերի 2025թ.

Դիզայնը՝ Իռես Հեմառլեի, Ավստրիա

Արտադրողը` Hämmerle & Vogel, Ավստրիա

Չափսերը` 55,0  x 43,0 մմ

Տպաքանակը՝ 5000 հ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս