
Ֆրանսիայում արգելվել է Պաղեստինի դրոշի ծածանումը քաղաքապետարաններում և հանրային այլ շենքերում

Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելու Փարիզի մտադրության ֆոնին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը երկրի շրջանների ղեկավարներին հրահանգել է հաջորդ շաբաթ բացառել պաղեստինյան դրոշների ծածանումը քաղաքապետարաններում և այլ հանրային շենքերում։
«Հանրային ծառայությունում չեզոքության սկզբունքն արգելում է նման ցուցադրությունները», – ասված է նախարարության հեռագրում, որը մեջբերում է France-Presse գործակալությունը։
Իրավապահ գերատեսչությունը նախազգուշացրել է՝ քաղաքապետերի կողմից Պաղեստինի դրոշը բարձրացնելու ցանկացած որոշում դատարան կհասնի։