Բաժիններ՝

Մոնիկա Բելուչին և Թիմ Բաթոնը բաժանվել են

Դերասանուհի Մոնիկա Բելուչին բաժանվել է ռեժիսոր Թիմ Բարթոնից: Այս մասին իտալական ANSA թերթը տեղեկացել է AFP լրատվական գործակալությանն ուղղված զույգի հայտարարությունից:

«Մենք որոշեցինք բաժանվել մեծ հարգանքով և փոխադարձ սիրով»,- թերթը մեջբերում է մի հատված նախկին զույգի հայտարարությունից:

Բելուչին և Բարթոնը հանդիպել են երկու տարի: Նրանց սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2023 թվականի մարտին, երբ ֆրանսիական Paris Match թերթն իր շապիկին հրապարակեց նրանց ժամադրությունից լուսանկար: Հունիսի վերջին Elle France ամսագրի հետ զրույցում դերասանուհին հաստատել էր ռեժիսորի հետ իր հարաբերությունները:

Մինչ Բարթոնի հետ սիրավեպը, Բելուչին երկու անգամ ամուսնացած է եղել՝ լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասոյի և դերասան Վենսան Կասելի հետ։ Ռեժիսորն ինքը 13 տարվա հարաբերությունների մեջ է եղել պարուհի և մոդել Լիզա Մարիի հետ, ապա նույնքան ժամանակ ապրել է դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս