
Պուգաչովային սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում

Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը պահանջել է, որ երգչուհի Ալլա Պուգաչովան հետաքննվի Ռուսաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ «Скажи Гордеевой» նախագծին տված հարցազրույցում արած հայտարարությունների համար (ալիքի ստեղծող Կատերինա Գորդեևան ՌԴ Արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է օտարերկրյա գործակալ): Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին ուղղված Վիտալի Բորոդինի դիմումը հրապարակել է Абзац-ը:
Բորոդինի խոսքով, եթե քրեական մեղադրանք առաջադրվի, երգչուհուն սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում: Նա նշել է, որ մեղադրանքները համապատասխանում են Ռուսաստանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներին՝ ահաբեկչության արդարացում, Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկում և գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածում: