Բաժիններ՝

Գերմանիայում առաջարկել են «անօդաչու թռչող սարքերի պատ» կառուցել

Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության պատգամավոր Նորբերտ Ռյոտգենը կոչ է արել ՆԱՏՕ-ի ամբողջ արևելյան սահմանի երկայնքով «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծել։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Reuters գործակալություն հաղորդել էր, որ պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հաջորդ շաբաթ ԵՄ ռազմական ղեկավարների հետ կքննարկի դաշինքի արևելյան սահմանի երկայնքով «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու հարցը։

«ՆԱՏՕ-ի արևելյան թևում՝ ամբողջ սահմանի երկայնքով, մեզ անօդաչու թռչող սարքերից պաշտպանություն է անհրաժեշտ։ Այո՛, այս պատը կկառուցվի»,- ասել է Ռյոտգենը ZDF հեռուստաընկերության եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930