Թրամփը չեղարկել է Թայվանին տրամադրվող ռազմական օգնության փաթեթը. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Թայվանին տրամադրվող ռազմական աջակցությունը, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի հինգ անանուն պաշտոնյաների։

«Նախագահ Դոնալդ Թրամփը այս ամռանը չեղարկել է Թայվանին ավելի քան 400 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը՝ փորձելով Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ համաձայնության գալ առևտրային համաձայնագրի և հնարավոր գագաթնաժողովի շուրջ»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ սա մինչ օրս ԱՄՆ-ի կողմից տրամադրված ամենամեծ օգնության փաթեթն է, որը ներառում է անօդաչու թռչող սարքեր և զինամթերք: Այնուամենայնիվ, Սպիտակ տունը հրատարակությանը հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել:

Տեսանյութեր

Լրահոս