
Ռուսական S-400 համակարգերը մնում են Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ռուսական S-400 համակարգերը մնում են Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ: Նրա խոսքով՝ իրավիճակում փոփոխություններ չկան։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները ակտիվորեն շրջանառում էին այն լուրը, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայից S-400 ՀՕՊ համակարգեր գնել հետագա վերավաճառքի համար: Սակայն, նույնիսկ նոր դրույթներով հանդերձ, դեռևս պարզ չէ, թե ինչպես են թուրքերը լուծելու իրենց տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ: Ի վերջո, ԱՄՆ-ն դեռևս ակնկալում է, որ կառավարությունը կհրաժարվի ռուսական զենքից՝ որպես F-35 կործանիչների մատակարարման պայման: