
2023 թվականից ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 65.000 պաղեստինցի. Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան 65 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 165 հազար մարդ, չորեքշաբթի հայտարարել են Գազայի առողջապահության նախարարությունից։
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով (Գազայի հատվածում) մահացածների թիվը հասել է 65 հազար 62-ի, վիրավորվել է 165 հազար 697 մարդ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 98 զոհվածի մարմին և ընդունվել 385 վիրավոր։
Առողջապահության նախարարությունը ընդգծել է, որ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց իր հարձակումները, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 12 հազար 500, վիրավորվել՝ավելի քան 53 հազար 600 մարդ։