
Սամվել Կարապետյանի հայցադիմումը ընդդեմ Դավիթ Քալաշյանի մակագրվել է դատավոր Արսեն Հովհաննիսյանին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայցադիմումն ընդդեմ Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի սեպտեմբերի 10-ին մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արսեն Գևորգի Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։
Նա պահանջում է Քալաշյանին հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցել 6 մլն դրամ։
Հայցադիմումում նշված է, որ Դավիթ Քալաշյանը 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 տեղադրել է տեսանյութեր ու հրապարակումներ, որտեղ ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցեր՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։