
Իսպանիան պատրաստվում է հրաժարվել «Եվրատեսիլից»՝ Իսրայելի պատճառով

Իսպանիայի պետական հեռարձակող RTVE-ն որոշել է հրաժարվել 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթից, եթե Իսրայելը մասնակցի, ասվում է ընկերության երեքշաբթի օրվա մամուլի հաղորդագրության մեջ։
«Իսպանիան չի մասնակցի «Եվրատեսիլին», եթե Իսրայելը մնա մրցույթում՝ Գազայում շարունակվող կոտորածի ֆոնին։ Այս որոշումը երեքշաբթի օրը կայացրել է RTVE-ի տնօրենների խորհուրդը՝ նախագահ Խոսե Պաբլո Լոպեսի առաջարկից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Այսպիսով, Իսպանիան միացավ Իռլանդիային, Սլովենիային, Իսլանդիային և Նիդեռլանդներին: