
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Սեպտմեբրի 12-ին Երևանում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպումը։
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարությունները հրապարակել են տեղեկություն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես հայտնի է, որ կողմերը որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։
Հիշեցնենք, որ Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։ Ախուրյան գետի վրա կառուցված կամուրջը, ըստ մասնագետների, գործել է մինչև 16-ից 17-րդ դարերը։