Բաժիններ՝

Ուզբեկստանում գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով կան զոհեր

Ուզբեկստանում  մարդատար ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:

Այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է «Ուզբեկստանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Չորտոկ և Ույչի կայարանների միջակայքի չպահպանվող երկաթուղային անցման վայրում։

Ըստ հաղորդագրության՝ ավտոմեքենայի  վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, փորձել է հատել երկաթուղային գծերը՝ մոտեցող գնացքից անմիջապես առաջ։

Աղբյուրի տվյալներով՝ ավտոմեքենայում գտնվել է եղել է վեց մարդ՝ հինգ կին և մեկ փոքր երեխա։ Հզոր բախման հետևանքով ավտոմեքենայում գտնվողներից ոչ ոք չի ողջ մնացել։

Գնացքի վարորդները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն ողբերգությունից խուսափել չի հաջողվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930