
Ավստրիան պատրաստ է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ․ ԱԳ նախարար

Ավստրիան պատրաստ է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների հարթակ։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը։
Նրա խոսքով՝ Վիեննան պետք է մեծացնի իր կշիռը համաշխարհային դիվանագիտության մեջ և դառնա հակամարտությունների կարգավորման կենտրոն՝ պահպանելով չեզոքությունը։
«Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և ես չեմ աջակցում ՆԱՏՕ-ին միանալուն», – ասել է Մայնլ-Ռեյզինգերը։