Բաժիններ՝

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։23-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930