Երևանից դուրս եկա, Աստված ինձ ուղղորդեց դեպի իմ գյուղ. Սուրեն Ղուլիջանյան

Նոյեմբերյանի Կողբ գյուղի բնակիչ, համայնքային աշխատող Սուրեն Ղուլիջանյանը պատմում է այն մասին, թե ինչպես որոշեց Երևանը թողնել և վերադառնալ հայրենի Կողբ գյուղ:

Նա նշում է, որ պետք է դուրս գալ սպառողի հոգեբանությունից և անցնել արարողի հոգեբանության:

-Պատարագի գնալով` ես հասկացա հայրենիքի գինը և այդ հայրենիքի համար պայքարը ինչպես պետք է կառուցեմ:

Ըստ նրա` ամեն համայնքում պետք է լինեն գիտակից մարդիկ, որոնք առաջ կմղեն մեր արժեքները: Պետք է ձևավորել միջավայր, որը կտա այն տեսլականը, որը կզարգանա կրթության և այլ ծրագրերի միջոցով:

Քո գցած մի հատիկ ցորենը վաղ թե ուշ կտա իր արդյունքները…

-Առաջին քայլս արել եմ Երևանից գալով իմ գյուղ: Աստված ասում է` մի վախեցիր…

Եթե սիրում եմ հայրենիքս, ապա, նախևառաջ, հարգում եմ այն հայրենակիցներիս, այն լուսավոր մարդկանց, նրանց արյունքը, նրանց հոգիներին, որոնք զոհվել են… Հողը դառնում է հայրենիք այն ժամանակ, երբ արյամբ սրբագործվել է ու այդ սրբագործված հայրենիքը ստիպում է քեզ խնամքով վերաբերվել… Գիտակից պետք է մոտենանք մեր հայրենիքին, ընտանիքին…

Տեսանյութեր

Լրահոս