Բաժիններ՝

Հայաստանի մարզերից մեկում կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը անպшրկեշտ գnրծողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ

Սեպտեմբերի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության տվյալ մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզում գործող կրթահամալիրներից մեկում աշխատակիցը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահաս սովորողի նկատմամբ։

Ըստ օպերատիվ տեղեկության, նշված կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, հպվել նրան, ձեռքը տարել սեռական օրգաններին և համբուրել շուրթերը։

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս