Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։

Կարևորվեց ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը՝ ի նպաստ այս բարդ ժամանակներում դժվարությունների հաղթահարման, հայրենիքի զորացման ու շենացման։

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ԱՀՀ-ի հետևողական ջանքերը՝ հայության շահերի պաշտպանության և Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս