
Թուրքական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը կիրակի օրը հարկադիր վայրէջք է կատարել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, հայտնում է Mehr-ը։
Իզմիրից Թեհրան ուղևորվող Turkish Airlines-ի չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Ուրմիա քաղաքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ թռիչքի ընթացքում առաջացած շտապ բժշկական օգնության անհրաժեշտության պատճառով։
Արևմտյան Ադրբեջանի օդանավակայանների գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով, երկու ուղևորի ծանր վիճակը ստիպել է ինքնաթիռին վայրէջք կատարել Ուրմիայում։