
Ջանֆիդա գյուղում 17-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակի մեջ

Սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Ջանֆիդա գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Վիգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը նախ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։