
Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Grand Swiss շախմատի մրցաշարում

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ՝ «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 9-րդ խաղափուլում:
Սեպտեմբերի 14-ին կայանալիք տասներորդ տուրում շախմատի արքայի հետ կխաղա մեկ այլ հայ շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը:
Ինը տուրից հետո հայ գրոսմայստերներից Շանթ Սարգսյանն է ամենաշատ միավորները վաստակել ՝ 5.5 միավոր: 9-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց մեկ այլ ուժեղ հնդիկի՝ Վիդիտ Գուջարաթիի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ:
Ինչ վերաբերում է Grand Swiss-ի մյուս հայ մասնակիցներին, Արամ Հակոբյանը վաստակել է 5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4-ական, Հայկ Մարտիրոսյանը՝ 3:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 5, Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր:
Նշենք, որ Grand Swiss-ը մեկնարկել է 4-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Առաջին և երկրորդ տեղերը գրաված շախմատիստները՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց թիմերում, իրավունք կունենան խաղալու 2026 թվականի հավակնորդների մրցաշարերում։