
«Կրասնոդար»-ը հաղթեց «Ակրոն»-ին. Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ակրոն»-ին:
Ռուաստանի գործող չեմպիոնին` «Կրասնոդար»-ին, հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Ցլեր»-ի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Վերջինս «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Ակրոն»-ի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականից Էդգար Սևիկյանը, ով փոխարինվեց 79-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: