
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ:
8-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2771 վարկանիշ ունեցող Արջուն Էրիգաիսիի հետ, հայտնում են Հայաստանի շախմտի ֆեդերացիայից։
Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:
Արամ Հակոբյանը հաղթել է Սամուել Շանկլանդին և ունի 4.5 միավոր:
Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ:
Գաբրիել Սարգսյանը ունի 3 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2.5 միավոր:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 4.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։