
Ռուսաստանը հայտարարում է, որ իր ուժերը Դնեպրոպետրովսկի մարզում նոր գյուղ են գրավել

Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը նոր գյուղ են գրավել Ուկրաինայի կենտրոնական Դնեպրոպետրովսկի մարզում՝ Դոնեցկի մարզի սահմանի մոտ գտնվող Նովոմիկոլաևկա գյուղը:
Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել ռուսական կողմի պնդումը։
Ուկրաինացի ռազմական վերլուծաբանների հեղինակած DeepState-ի առցանց մարտադաշտի քարտեզում գյուղը դեռևս Կիևի վերահսկողության տակ է։
Ուկրաինան միայն օգոստոսի վերջին առաջին անգամ խոստովանեց, որ ռուս ուժերը մտել են Դնեպրոպետրովսկի մարզ, որտեղ Մոսկվան պարբերաբար հայտարարում էր առաջխաղացման մասին։
2022 թվականի փետրվարից ի վեր ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի տարածքի մոտ մեկ հինգերորդը։ Կրեմլը Կիևից պահանջում է դուրս բերել զորքերը Դոնբասի շրջանից՝ որպես ռազմական գործողությունները դադարեցնելու նախապայման։ Ուկրաինայի իշխանությունները հրաժարավում են կատարել այդ պահանջը։
Դնեպրոպետրովսկի մարզը չի մտնում այն հինգ ուկրաինական շրջանների՝ Դոնեցկի, Խերսոնի, Լուգանսկի, Զապորոժյեի և Ղրիմի մեջ, որոնք Մոսկվան հրապարակավ հայտարարել է որպես ռուսական տարածք։