Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար

Արարատ լեռան գագաթ բարձրանալ ցանկացող լեռնագնացները հայտնվել են բարդ եղանակային պայմանների մեջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։ Բարձրանալուց որոշ ժամանակ անց սկսված ձյունկոծը կարճ ժամանակում ուժեղացել և վերաճել է փոթորիկի:

Բարդ եղանակային պայմանների պատճառով խմբի անդամները ժամանակ առ ժամանակ տեսանելիության նվազում և հավասարակշռությունը պահպանելու դժվարություններ են ունեցել: Դժվարություններով լի մագլցումից խումբը տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930