
Թրամփն ու Ուիթքոֆը Նյու Յորքում ընթրել են Կատարի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ընթրել է Կատարի վարչապետի հետ։ Դա եղել է Դոհայում Համասի առաջնորդների վրա ԱՄՆ դաշնակից Իսրայելի հարձակումից մի քանի օր անց, հաղորդում է Reuters-ը։
Թրամփին և Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բեն Աբդուլռահման ալ Թանին միացել է Թրամփի գլխավոր խորհրդական, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Սպիտակ տունը հաստատել է, որ ընթրիքը կայացել է, բայց այլ մանրամասներ չի հաղորդել։