
24-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, իսկ շտապօգնության ավտոմեքնային ՊԾ գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանի հանձնարարականով ուղեկցում են պարեկները։