Նշվել են այն երկրները, որոնք ցանկանում են կիսել Ուկրաինան միմյանց միջև

Ռումինիան, Լեհաստանը և Հունգարիան կարող են կիսել Ուկրաինան միմյանց միջև։ Այս մասին aif.ru-ին ասել է քաղաքագետ և Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։

«Տեսականորեն, եթե խոսքը այն երկրների մասին է, որոնք կարող են ներառել իրենց կազմի մեջ Ուկրաինայի որոշ շրջաններ, ապա դրանք, առաջին հերթին, սահմանակից Ռումինիան, Լեհաստանը և Հունգարիան են»,- ընդգծել է նա։

Որպեսզի դա տեղի ունենա, նշել է քաղաքագետը, պետք է տեղի ունենա Ուկրաինայի լիակատար փլուզում։

Սեպտեմբերի 11-ին իտալական L’Antidiplomatico հրատարակությունը, հղում անելով KillNet հաքերային խմբի տվյալներին, գրել է, որ «կամավորների կոալիցիայի» մաս կազմող երկրները պատրաստվում են բաժանել Ուկրաինան։

Տեսանյութեր

Լրահոս