Ուկրաինայի վերաբերյալ Ֆոն դեր Լեյենի հայտարարությունը խայտառակություն են անվանել

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի՝ Ուկրաինային գումար հատկացնելու մասին հերթական հայտարարությունը Եվրոպայի համար ամոթալի է դարձել։ Այս մասին իր յութուբյան իր ալիքում հայտարարել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։

«(Ֆոն դեր Լեյենը,- խմբ.) չգիտես ինչու ասում է, որ այսօր Ուկրաինային տրամադրվող օգնության չափը կազմում է 170 միլիարդ եվրո, բայց ավելին է հարկավոր։ Սա պարզապես խայտառակություն է», – ընդգծել է նա։

Ֆրանսիացի քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԵՄ-ին գումար հատկացնել Ուկրաինայի զինված ուժերի զինյալներին վճարումներ կատարելու համար։

Իր հերթին, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների կոշտ միլիտարիստական ​​դիրքորոշումը բարդացնում է Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։

Տեսանյութեր

Լրահոս