 
                        Մեծ Բրիտանիան նոր պшտժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
 
                                    Մեծ Բրիտանիան հայտարարել է ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին: Նախագծի մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած հայտարարության մեջ:
Պատժամիջոցների ցանկում ներառված են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանն առնչվող ընկերություններ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Սահմանափակումները տարածվել են նաև մի շարք կոնստրուկտորական բյուրոների, ինչպես նաև ռազմական արդյունաբերության համար ռադիոէլեկտրոնիկա և քիմիական հումք արտադրող ձեռնարկությունների վրա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        