Աշխարհի խոշորագույն սառցաբեկորը շարունակում է փլուզվել

Մոլորակի ամենամեծ սառցաբեկորը՝ A23a-ը, կրկին կոտրվել է. դրանից անջատվել են չորս հսկայական կտորներ, ինչի արդյունքում սառցաբեկորի ընդհանուր մակերեսը կրճատվել է գրեթե 20 տոկոսով: Այժմ սառցե բլոկը զբաղեցնում է մոտ 1423 քառակուսի կիլոմետր տարածք՝ պահպանելով իր առաջատարությունը բոլոր հայտնի սառցաբեկորների շարքում: Այս մասին հաղորդվել է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտությունների ինստիտուտի տելեգրամյան ալիքում:

Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտությունների ինստիտուտի մասնագետները նշում են, որ կոտրված բեկորները, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 800 քառակուսի կիլոմետր, շարժվում են իրարից անկախ ուղղություներով:

Նշվում է, որ սառցե զանգվածները վտանգ չեն ներկայացնում նավագնացության համար. դրանք բավականաչափ մեծ են, որպեսզի հուսալիորեն գրանցվեն նավերի ռադարների կողմից: Հալման գործընթացը նույնպես չի ազդում օվկիանոսի մակարդակի վրա. հալումը տեղի է ունենում աստիճանաբար:

1986 թվականին ձևավորվելուց ի վեր, երբ սառցաբեկորը 4170 քառակուսի կիլոմետր տարածք էր զբաղեցնում, այն անցել է քայքայման մի քանի փուլերով։

Տեսանյութեր

Լրահոս