Բաժիններ՝

YoPhone-ը և YoHealth-ը մասնակցում են YoCamp 2025-ին

Սեպտեմբերի 5-ին Best Western Congress հյուրանոցում տեղի է ունեցել YoCamp միջոցառման բացման պաշտոնական արարողությունը։ YoCamp-ն իրագործվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անմիջական հովանավորությամբ։

Միջոցառման շրջանակում անցկացվել է «Արհեստական բանականության (AI) ինտեգրումը» բիզնեսում թեմայով համաժողով, որին մասնակցել է ավելի քան 120 ուսանող և երիտասարդ մասնագետ Հայաստանի ավելի քան 10 բուհերից։

Համաժողովի նպատակն է  ներկայացնել բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները և AI գործիքները՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը և գործարար մտածողության նոր հորիզոնների բացմանը։ Միջոցառման շրջանակում անցկացված հաջորդ դասընթացը նվիրված է եղել «Թվային մարքեթինգի նորարարական գործիքների կիրառմանը բիզնեսում» թեմային։

YoCamp-ի համակարգող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Բադալյանը նշել է․ «Արդեն թվով երրորդ միջոցառումն է իրականացվում «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ առաջադեմ տեխնոլոգիաների ամբողջ ներուժին: Խորապես շնորհակալ ենք երիտասարդների կողքին լինելու համար: Այսօրվա հանդիպման նպատակն է մեր բանախոսների միջոցով երիտասարդությանը, ուսանողությանը, ներկաներին ծանոթացնել հավելվածների կիրառելիության առանձնահատկություններին»:

Կարդացեք նաև

YoSpace-ի ներկայացուցիչ Միքայել Վեքիլյանը նույնպես կարևորել է երիտասարդների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումների անցկացումը։ YoCamp-ի շրջանակում նա խոսել է YoPhone և YoHelath պրոդուկտների կիրառության, տեխնիկական հնարավորությունների և հասանելի ծառայությունների վերաբերյալ։

Սեպտեմբերի 12-13-ը Park Resort Aghveran հյուրանոցում  մասնակիցները կվայելեն ինտերակտիվ ժամանց՝ սպորտային և ինտելեկտուալ խաղերի, ուսանողական մրցույթների, ինչպես նաև նոր ծանոթությունների միջավայրում։

Միջոցառմանը կներկայացվեն  նաև YoPhone, YoHealth  հավելվածների մի շարք տեխնիկական հնարավորություններ։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ թույլ տալով փոխանակել դրանք նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս