Բաժիններ՝

Բողոքի ցույցեր և անկարգություններ Ֆրանսիայում՝ նոր կառավարության փոփոխության ֆոնին. ձերբակալվել է ավելի քան 300 մարդ

Փարիզում և Ֆրանսիայի շատ այլ քաղաքներում սեպտեմբերի 10-ին տեղի են ունենում Bloquons Tout («Ամեն ինչ կարգելափակենք») շարժման կազմակերպած բողոքի ցույցեր: Ըստ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տեղեկությունների, որին վկայակոչում Le Figaro-ն, այսօր առավոտվա դրությամբ գրանցվել է 430 բողոքի ցույց՝ 273 հանրահավաք և ՝ տրանսպորտի և հաստատությունների գործունեությունը խոչընդոտելու 157 փորձ:

Նախնական տվյալներով, բողոքի ցույցերին մասնակցում է ընդհանուր առմամբ 29 հազար մարդ: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ձերբակալվել է գրեթե 300 մարդ, որոնցից 185-ը՝ Փարիզում: BFM TV-ն գրում է, որ Ֆրանսիայի տարածքում բողոքի ցույցերին ենթադրաբար մասնակցել է շուրջ 100 հազար մարդ:

Ռեն քաղաքում ցուցարարները փակել են մայրուղին և այրել մի քանի ավտոբուսներ: Բողոքի ցույցեր են տեղի ունենում Փարիզի մի քանի վայրերում: Մասնավորապես, ցուցարարները փորձել են փակել ավտոբուսային կայարանը: Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել էին նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի Նորդ կայարանի մոտ, շուրջ հարյուր մարդ վանկարկել էր «Մակրոն, հրաժարակա՛ն տուր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս