Բաժիններ՝

Վրաստանը ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վերջին օրերին Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և գերատեսչության համապատասխան բաժինների սերտ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 18 օտարերկրյա քաղաքացի, հաղորդում է Грузия Online-ը։

Դեպարտամենտի տվյալներով՝ երկրից արտաքսվել են Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Բելառուսի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 18 մարդ։

«Գործող օրենսդրությամբ՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկը Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկացիների նույնականացումն ու երկրից արտաքսումն է»,- ասված է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930