Բաժիններ՝

«Ծնոտներից» մինչև «Կասաբլանկա». Սթիվեն Քինգը նշել է իր ամենասիրելի 10 ֆիլմերը

Գրող Սթիվեն Քինգը հրապարակել է բոլոր ժամանակների իր ամենասիրելի ֆիլմերի ցանկը։ Ընտրանիում ներառված են Ուիլյամ Ֆրիդկինի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի, Մարտին Սկորսեզեի, Բիլլի Ուայլդերի և Սթիվեն Սփիլբերգի ամենանշանավոր աշխատանքները։

«Փայլատակում» գրքի հեղինակը նշել է, որ ֆիլմերը դասավորել է առանց որևէ հատուկ հերթականության: Գրողի սիրելի ֆիլմերի ցանկում կարելի է տեսնել ինչպես հանրահայտ բլոքբաստերներ, այնպես էլ ֆիլմեր, որոնք ճանաչում են ձեռք բերել թողարկումից տարիներ անց: Օրինակ՝ Ֆրիդկինի «Կախարդը» ֆիլմը ձախողվեց կինովարձույթում՝ «Աստղային պատերազմների» թողարկման պատճառով, բայց այսօր համարվում է թերագնահատված գլուխգործոց:

Ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը.

«Կախարդ» (Sorcerer, 1977);

«Կնքահայրը – 2» (The Godfather Part II, 1974);

The Godfather Part II (1974) - IMDb

«Փախուստ» (The Getaway, 1972);

«Արջամկան օրը» (Groundhog Day, 1993);

«Կասաբլանկա» (Casablanca, 1942);

«Սիեռա Մադրեի գանձը» (The Treasure of the Sierra Madre, 1948);

«Ծնոտներ» (Jaws, 1975);

«Չար փողոցներ» (Mean Streets, 1973);

Mean Streets. 1973. Directed by Martin Scorsese | MoMA

«Երրորդ աստիճանի մտերիմ հանդիպումներ» (Close Encounters of the Third Kind, 1977);

«Կրկնակի ապահովագրություն» (Double Indemnity, 1944):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս