Միջանցք անունով բան գոյություն չունի, խոսքը ճանապարհի մասին է. ոչ մի բան զոռով չի լինելու. Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

«Միջանցք» անունով որևէ բան գոյություն չունի։ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Խոսքը ճանապարհի մասին է։ Ո՛չ խաղաղության պայմանագրի տեքստում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չկա։ Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»,- ասաց դեսպանը։

Անդրադառնալով ԱԺ գալու պատճառներին՝ դեսպանը նշեց, որ եկել էր խորհրդարանական համագործակցության շրջանակում։ Նրա խոսքով՝ նախատեսվում է հյուպատոսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով ստեղծել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930