
«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը»,- նշեց նա՝ հավելելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չի կարող հայտնել: