Բաժիններ՝

Մեքսիկայում բեռնատար գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին. կան զոհեր և վիրավորներ

Մեքսիկայի կենտրոնում բեռնատար գնացքը բախվել է երկհարկանի ուղևորատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել առնվազն 61 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ բախումը տեղի է ունեցել Ատլակոմուլկո (Մեխիկո քաղաքից մոտ 115 կմ հյուսիս-արևմուտք) և Մարավատիո քաղաքների միջև ընկած ավտոմայրուղու արդյունաբերական գոտում։

Մեքսիկայի նահանգի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ զոհվել է յոթ կին և երեք տղամարդ։ Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում, իսկ մյուսները դուրս են գրվել հիվանդանոցից։

Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, որ գնացքը կիսել է ավտոբուսը։

Մեքսիկայի կառավարության կողմից դաշնային մայրուղիներում տեղի ունեցած բախումների վերաբերյալ վերջին զեկույցը ցույց է տվել, որ 2023 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 12 099 վթար, որոնց հետևանքով վնասը կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար, վիրավորվել է 6400 մարդ, իսկ զոհերի թիվը կազմել է գրեթե 1900:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս