Բաժիններ՝

Մաhացել է Ռուբեն Մանուկյանը

ԱՄՆ-ում մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ Ռուբեն Մանուկյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։

Ռուբեն Մանուկյանը ծնվել է 1940 թվականին։ 1960թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.՝ Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է։ 1962-1980թթ. եղել է «Ավանգարդ» թերթի գլխավոր նկարիչը։ 1977թ. եղել է Հայաստանի Նկարիչների միության քարտուղարը։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների։

Գործերից պահվում են Ստաժիցեի (Բուլղարիա), Կլայպեդայի (Լիտվա), Ջերմուկի պատկերասրահներում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում։

1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930