Բաժիններ՝

Լիբանանի կառավարությունը աջակցել է «Հըզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրին

«Մենք Նախարարների խորհրդում աջակցել ենք Լիբանանի բանակի կողմից երկրում զենքի տարածումը սահմանափակելու և այն իրականացնելու ծրագրին 2025 թվականի օգոստոսի 5-ի նիստում սահմանված շրջանակներում»,- սոցիալական ցանցերում գրել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը:

«Մենք նաև որոշել ենք բանակի հրամանատարությանը հանձնարարել ամեն ամիս Նախարարների խորհրդին ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացնել»,- գրել է նա:

Նշենք, որ այս որոշումը նշանակում է՝ Լիբանանի բանակի կողմից «Հըզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրի հաստատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս