
Մեծ Բրիտանիայի կառավարությունում կադրային փոխատեղումներ են եղել. նշանակվել է նոր արտգործնախարար

Իվետ Քուփերը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում փոխարինել է Դեյվիդ Լեմմիին, գրում է Politico-ն։
Լեմմին կդառնա փոխվարչապետ և արդարադատության նախարար։
Քուփերը նախկինում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Շաբանա Մահմուդը։